«Ուժեղ Հայաստան» դաշինքը դեռևս չի որոշել, թե Հայաստանում հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում ով է լինելու Ազգային ժողովի փոխնախագահի իրենց թեկնածուն։ «Այդ հարցը մենք դեռ չենք քննարկել։ Շուտով քննարկելու ենք»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը
Հայաստանի օրենսդրության համաձայն՝ Ազգային ժողովի նախագահն ունի երեք տեղակալ, որոնցից երկուսը իշխող խմբակցությունից են, մեկը՝ ընդդիմադիր ամենամեծ ուժից։ Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով նոր խորհրդարանում ընդդիմադիր ամենամեծ ուժը «Ուժեղ Հայաստան» դաշինքն է։





