«Դա մեր գաղտնի պլանի մասերից է»,- այսպես արձագանքեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով կուսակցության անդամների զանգվածային ինքնաբացարկներին։
«Բոլորը մնում են մեր թիմակիցները, բոլորը դիմացել են բռնաճնշումներին, իրենք չեն կարող անվստահելի լինել։ Դա մեր քաղաքական մարտավարությունն է»,- նշեց Կարապետյանը հավելելով, որ ինքնաբացարկներով պաշտպանել են այդ մարդկանց հնարավոր ամենօրյա բռնաճնշումներից։





