«Հրապարակ». Միայն Փաշինյանն է որոշում, թե ով է գնալու խորհրդարան, ով է մնալու գործադիրում, ով է պաշտոնի նշանակվելու

«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու օր է՝ ՔՊ-ականները, իրար հերթ չտալով, ծաղրում են, թե ինչպես «Ուժեղ Հայաստանի» 199 հոգանոց ցուցակը նոսրացավ, և ԿԸՀ-ին բացարկի ներկայացրին 105 հոգի։ Դրանից առաջ ևս մեկ անձ էր դիմում ներկայացրել, և ցուցակում այժմ մնացել է 93 անուն:

ՔՊ-ական մեր աղբյուրները տեղեկացրին, որ չնայած իրենց ցուցակում նման մասշտաբների ինքնաբացարկներ չկան, սակայն դա չի նշանակում, որ նախընտրական ցուցակում ընդգրկվածներից ում հերթը հասավ, խորհրդարան է մտնելու կամ պաշտոն է ստանալու։

Դիցուք, մարզպետների գրեթե մեծ մասը, որ արդեն մի քանի տարի է՝ պաշտոնավարում է, ցանկություն ունի մտնել ԱԺ, որ առնվազն ևս հինգ տարով լուծեն իրենց աշխատանքի հարցը, մանավանդ՝ 2028-ին մարզպետների ինստիտուտը լուծարվում է:

Սակայն պարզվում է՝ միայն Փաշինյանն է որոշում, թե ով է գնալու խորհրդարան, ով է մնալու գործադիրում, ով է պաշտոնի նշանակվելու։ Երեկ արդեն Վաղարշակ Հակոբյանն ինքնաբացարկ հայտնեց։ Հետո էլ են հնարավոր փոփոխություններ, ասենք` մի քանի ամիս հետո: Նորերի համար այս ամիսները նաև փորձաշրջան կլինեն, և Փաշինյանն ընթացքում կորոշի, թե ում պահել խորհրդարանում, ում տանել գործադիր։ Տոտալիտար երկրներում նման հարցերը միանձնյա են լուծվում»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։