Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները

Սեպտեմբերի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ գնահատանք հայտնելով Նվիրապետական աթոռների գահակալներին՝ ժողովին իրենց ներկայացուցիչներին պատվիրակելու համար։ Այնուհետև Նորին Սրբությունը, գոհունակությամբ անդրադառնալով ԳՀԽ անդամների՝ Սուրբ Եկեղեցուն բերվող օգտակար ծառայությանը, հայցեց Սուրբ Հոգու առաջնորդությունը ժողովի աշխատանքների բարեհաջող և արդյունավետ ընթացքի համար։

Քառօրյա ժողովի օրակարգում ընդգրկված են Եկեղեցու կանոնական և թեմական կյանքին, կանոնադրությանը, Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների գործունեությանը և համայնքներում քրիստոնեական դաստիարակության զորացմանն առնչվող հարցեր։

Քննարկման նյութ կդառնան նաև եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները, Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերը, Եկեղեցու առաքելության արդյունավորմանը վերաբերող այլ հարցեր։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։