«Տիգրանաշենը միշտ մերն է եղել, այն երբեք Ադրբեջան չի եղել»,- «5-րդ ալիք»-ի եթերում ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Հարցին՝ ինչո՞ւ է Փաշինյանը Քյարքի ասում, Բագրատյանը նշել է, որ դա գյուղի նախկին ադրբեջանական անվանումն է, իսկ թե ինչու ներկայիս անվանումով չի կոչում, ասել է, որ դա դավաճանություն է: «Քանի դեռ էդտեղ ադրբեջանցիք էին ապրում, ՀՀ-ում կային ադրբեջանական անվանմամբ գյուղեր, որովհետև գյուղսովետն էր որոշում գյուղի անվանումը: Ադրբեջանցիք եկել են էդտեղ ապրելու՝ սկսած 1939-ից: 1926 և 1939թթ մարդահամարներում գյուղի բնակչությունը հաշվառվել է ՀՀ կողմից, և ահա առաջին մարդահամարը, որ նախկինում Քյարքի գյուղը հաշվառվում է որպես Նախիջևանի մաս, եղել է 1957-ին: Դրա վրա եղել են բողոքներ երկու տասնամյակ, անցել է երեք տասնամյակ, Մոսկվան ասել ա՝ որոշեք: Նստել, որոշել են, ադրբեջանցիք ստորագրել են, որ էդ իրենց գյուղը չի, թղթեր չկան, որ գյուղն իրենցն է եղել»,- պարզաբանել է Բագրատյանը:





