ՖՈՏՈ․ ՔՊ խմբակցության քարտուղարը «սա»-ով է դիմել Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ պարող երիտասարդին

Սոցցանցերում բուռն քննարկման առարկա է դարձել ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանի մեկնաբանությունը, որտեղ նա «սա»-ով է դիմել երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ պարող երիտասարդին:

Նշենք, որ համերգից հրապարակված կադրերում երեւում է` ինչպես է հանդիսատեսներից մեկը կրկնում երգչուհու շարժումները։ Տեսանյութը շատ արագ տարածվել էր համացանցում։ Տեսանյութերից մեկի տակ անզուսպ մեկնաբանություն էր արել ՔՊ խմբակցության քարտուղարը` ըստ էության ծաղրելով երիտասարդին։

Սոցցանցերում պահանջում են, որ Հակոբյանն առնվազն ներողություն խնդրի քաղաքացու նկատմամբ այս վերաբերմունքի համար։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։