Կրակոցներ են հնչել Երևանում, Մինաս Ավետիսյան փողոցում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17:10-ի սահմաններում Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Մինաս Ավետիսյան 2-րդ հասցեից հրազենային վնասվածքով Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ է տեղափոխել մի տղամարդու, վիճակը ծայրահեղ ծանր է։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորը հրազենային վնասվածք է ստացել աջ ազդրի հատվածում։
Հիվանդանոց եկած իրավապահներին բժիշկները հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Այս պահին ձեռնարկվում են աօպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կրակողին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։





