ՌԴ-ն սպասում է Երևանի արձագանքի. ՌԴ փոխվարչապետ

Ռուսաստանը սպասում է Հայաստանի արձագանքին հայկական երկաթուղու՝ Երասխից մինչև Նախիջևանի սահման և Գյումրիից մինչև Թուրքիայի սահման ընկած, «Ռուսական երկաթուղիներ»-ի կոնցեսիայի տակ գտնվող երկու հատվածների վերականգնման առաջարկի վերաբերյալ, հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Այսօր քննարկվել է, այդ թվում նաև հարցը, որը կապված է հայկական երկաթուղու՝ «Ռուսական երկաթուղիներ»-ի կոնցեսիայի տակ գտնվող երկու փոքր հատվածների կառուցման, վերականգնման հետ։ Եվ մենք ուշադրություն ենք հրավիրել այն հանգամանքին, որ աջակցում ենք այս երկու հատվածների վերականգնմանը և պատրաստ ենք մասնակցել ու աջակցել Հայաստանին հենց այն տեսանկյունից, որպեսզի ապահովվի տրանսպորտային կապը Երասխից մինչև Նախիջևան և Գյումրիից մինչև Թուրքիայի սահման», — լրագրողներին ասել է Օվերչուկը։

Նա հստակեցրել է, որ «այդ որոշումները մեզ մոտ ընդունվել են երկրի նախագահի մակարդակով դեռևս հունվարին, և մենք այստեղ սպասում ենք, թե հայկական կողմն ինչպես կարձագանքի դրան»։

«Բայց ես կարծում եմ, որ մոտ ժամանակներս պետք է կայանան շատ կարևոր հանդիպումներ, որոնք այս հարցը առաջ կտանեն», — հավելել է Օվերչուկը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։