ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջ որդին մանրամասներ է ներկայացնում

«Գիշերը մենք տանը չենք եղել, էդ ադրբեջանցին մտել ա մեր տուն, փորձել ա դուռը բացել՝ չի կարողացել, լուսամուտը ջարդել ու մտել ա ներս, ընդեղ տեղավորվել ա»,- «5-րդ ալիք»-ի եթերում հայտնել է Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ որդին։
«Ուզում էր քրոջս ձեռքից հեռախոսը վերցնել, եղբայրս մոտեցավ՝ զենքը պահեց եղբորս վրա։ Մաման մտավ ներս, մոտը դանակ կար, դանակով խփեց, էդ մարդը կրակեց մամայի ոտքին։ Հետո եղբայրս ձեռքով խփեց նրա գլխին, էդ մարդը ուզում էր եղբորս խփել՝ մաման չթողեց, հետո էդ մարդը փախավ։ Մամաս արյունահոսում էր, ոստիկաններն ու շտապօգնությունը եկավ, փրկեցին»,- պատմել է նա։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։