Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է ադրբեջանցու կրակոցից վիրավորված սյունեցի կնոջը, որը բուժում է ստանում Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։
«Տեսակցեցի Անիին: Առողջական վիճակը կայուն է, ինքը` ամուր:
Վնասվածքների հետ կապված բուժօգնությունը էտապային ընթացքի մեջ է:
Անին իմ, մեր պրոֆեսիոնալ և հոգատար բուժանձնակազմի ուշադրության կենտրոնում է»,– գրել է նախարարը։





