ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, տեսակցել կարող են միայն կինն ու երեխաները, մայրը, եղբայրն ու քույրը չեն կարող տեսակցել։
«Ինչի՞ համար էլի, ի՞նչն է նպատակը, եթե մայրս, ես կամ քույրս գնանք Սեդրակին տեսնենք՝ գործը փլվելո՞ւ է»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Նա ասաց, թե եթե Նիկոլ Փաշինյանին թվում է, որ Ռոբերտ Քոչարյանի վրա ճնշումը մեծացնելու նպատակով տղային էլ բանտարկի ու դրանով ինչ-որ արդյունքի կհասնի՝ սխալվում է։
«Բոլորս էլ պատրաստ ենք այս հետապնդումներին, գիտենք՝ ինչի համար ենք պայքարում»,- նշեց Լևոն Քոչարյանը։
Քոչարյանն ասաց, որ եղբայրը պինդ է ու ամուր։





