ՏԵՍԱՆՅՈւԹ․ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ Վարդևանյանը՝ Փաշինյանին

«Ես Տիգրանաշենի մասին չեմ ասում՝ Քյարքի, ես Քյարքիի մասին ասում եմ Քյարքի, Տիգրանաշենի մասին ասում եմ Տիգրանաշեն»,- այս մասին այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր մենք խաղաղություն հաստատել ենք և խաղաղության պրոցեսը հաջողություն է ունեցել այն պատճառով, որ մենք հասկացել ենք կամ մեզ համար որոշել ենք, որ մեր ճակատագրի և մեր երկրի ապագայի հետ կապված մենք պետք է որոշումներ ընդունենք։ Սուվերենությունը դա է, որ երբ դու որոշում ես մի բան և այդ որոշումը կյանքի կոչելու մեխանիզմներ ես դրսևորում․․․

Ես Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ ես չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը, որը Հայաստանի ներսում և դրսում գտնվող ուժեր ակնհայտորեն սկսելու էին օգտագործել․․․ Ես իմ խնդիրը լուծել եմ, ո՞րն է այդ խնդիրը, էսկալացիայի վերջին հնարավորությունը չեզոքացված է»,- ընդգծեց Փաշինյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։