Ես համարում եմ, որ տրանսպորտը պիտի ավելի թանկանա։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, որ ժամանակին ինքը պայքարում էր, որ տրանսպորտի ուղեվարձը 100 դրամից չթանկանա, իսկ այսօր այն 150 դրամ է։
«Այն տրանսպորտը, որի համար դուք վճարում էիք 100 դրամ և այն տրանսպորտը, որի համար հիմա վճարվում է 150 դրամ, չի կարող 100 դրամ լինել։
Ձեզ թվում է, որ հենց մութը ընկնում է, ես տնից դուրս չեմ գալիս ու հանրային տրանսպորտով չեմ երթևեկո՞ւմ։ Նույն ճանապարհներով, նույն խցանումների մեջ գնում եմ, և ի՞նչ։ Ավտոբուսները և այն ժամանակվա «Ռաֆ»–երը, որոնց դուռը պահում էին և պպզած էին գնում, նո՞ւյնն են։
Դու երբ օգտագործում ես լավ բարձրախոս, եթե քեզ մի հատ պուճուր վատ բան տային, կօգտագործեի՞ր։ Դու սրա համար ավելի թանկ ես վճարել, 6 տարի առաջ ուրիշ միկրոֆոն ունեիր, դե շարունակի էդ նույն միկրոֆոնով գալ այստեղ։ Կամ ակնոցներդ փոխե՞լ ես, ինչի ես փոխել ակնոցներդ, ավելի վատ ակնոցով գայիր, վեց տարի առաջ այլ ակնոցով էիր։ Դեմագոգիա է սա։ Այո, ավելի թանկ պիտի լինի, որ լավ որակով լինի, որովհետև չի կարա ավտոբուսը, մաքուր, չծխող վարորդով ու լիի էժան։ Բայց չէ, ասում են՝ այդ 50 դրամը ես չեմ տալիս, պրինցիպիալ է, մի տվեք, ոտով քայլեք»,–ասաց նա։





