Հայաստանի հետ սահմանազատման գործընթացը կշարունակվի հյուսիսից հարավ, կլուծվեն էքսկլավային գյուղերի հարցերը. ․Ջեյհուն Բայրամովը

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթանում են սահմանազատման աշխատանքներ, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Բայրամովը հայտարարել է, որ այս ոլորտում ստեղծվել են հանձնաժողովներ. «Այս աշխատանքը շարունակվում է կանոնավոր կերպով։ Մենք արդեն ականատես ենք եղել այս աշխատանքի առաջին դրական արդյունքներին. պետական ​​սահմանի մոտ 13 կմ հատվածը սահմանազատվել է»։

Նա նշել է, որ երկու կողմերի միջև որոշակի համաձայնություններ են ձեռք բերվել. «Սահմանազատման գործընթացը կշարունակվի հյուսիսից հարավ։ Գործընթացը կիրականացվի, և կլուծվեն էքսկլավային գյուղերի հարցերը»,- ասել է նա։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։