ՏԵՍԱՆՅՈւԹ․ Եթե ես ասեի՝ uшտկացնելու եմ վարչապետին, հաջորդ օրը ինձ կձերբակալեին. Ռոբերտ Քոչարյան

Մարտի 1-ի գործով դատական նիստի ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանն անդրադարձավ վերջին ամիսներին Փաշինյանի կողմից կիրառվող «սատկացնելու եմ» և այլ արտահայտություններին, դատավոր Սարգիս Պետրոսյանը միջամտեց. «Քաղաքական հայտարարություններ մի՛ արեք»: Քոչարյանն արձագանքեց. «Շատ կներեք, քաղաքական չէ, ինձ է վերաբերվում, իմ մասին է»: «Ձեզ է վերաբերվում, հանցանքի մասին հաղորդում ներկայացրեք»,- ասաց դատավորը: Քոչարյանը շարունակեց. «Եթե ես նման բան ասեի, հաջորդ օրն ինձ չէին կալանավորի՞: Եթե ես ասեի՝ սատկացնելու եմ վարչապետին, հաստատ հաջորդ օրն ինձ կկալանավորեին»:

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։