Արեգա Հովսեփյան. Հայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արեգա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան։

Մենք` հայերս, նախկինում ինքնավստահ կերպով և արդարացիորեն քննադատում էինք Թուրքիայի և Ադրբեջանի իշխանություններին քաղաքական հետապնդումների, ընտրովի արդարադատության և մարդու իրավունքների խախտումների համար։ Ո՜վ իմանար, որ Հայաստանում կլինի նույն իրավիճակը:

Հայաստանը Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի մասնակից պետություն է։ Այս միջազգային պայմանագրերով երաշխավորում է յուրաքանչյուր անձի ազատությունը և անձնական անձեռնմխելիությունը, արդար դատաքննության, կարծիքի ազատ արտահայտման, խաղաղ հավաքների և միավորումների ազատության, ինչպես նաև օրենքի առջև հավասար պաշտպանության իրավունքը՝ առանց խտրականության։

Դրանք նաև պարտավորեցնում են պետությանը բացառել կամայական ազատազրկումը, քրեական հետապնդման չարաշահումը և խտրականության ցանկացած ձև, այդ թվում՝ քաղաքական համոզմունքների կամ հասարակական և քաղաքական կյանքին մասնակցության հիմքով։ Ինչին ամենօրյա ռեժիմով մենք ականատես ենք լինում Հայաստանում:

Կանանց նկատմամբ խտրականության վերացման հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն բազմիցս ընդգծել է, որ պետությունները պարտավոր են պաշտպանել կանանց քաղաքական դրդապատճառներով պայմանավորված ճնշումից, ապահովել նրանց հավասար հասանելիությունը արդարադատությանը և բացառել ցանկացած խտրականություն քրեական օրենքի կիրառման ժամանակ։

«Դեպի Եվրոպա ձգտող» Նիկոլ կեղծարարի օրոք ,սակայն, քրեական հետապնդումները օգտագործվում են որպես քաղաքական հակառակորդների վրա ճնշման գործիք, իսկ խափանման միջոցը վերածվել է պատժի ձևի՝ դեռևս դատավճռի կայացումից առաջ, ազատությունը սահմանափակվում է ոչ թե արդարադատության անհրաժեշտությամբ, այլ քաղաքական նպատակահարմարությամբ, ավելի կոնկրետ մեկ անձի քմահաճույքով:

Սա արդեն ոչ թե ներքին քաղաքականության, այլ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունյան հարց է։ Հայաստանի` միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների չիրականացման հարց է:

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին:

Ուժեղ Հայաստան լինելու է։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։