«Կարծում եմ՝ աշխատանքային պրոցեսը լավ ընթացավ: Հիմա գործարանը սկսում է աշխատանքները, հուսանք, որ մի քանի ժամից փոքրիկ տեխնիկական խոչընդոտները կավարտվեն, վաղվանից լրիվ ռեժիմով կաշխատի, երևի ավելի շուտ, քան վաղը, բայց վաղը ամբողջությամբ կընկնի ռեժիմի մեջ»,-լրագրողների հետ զրույցում հայտնել է Էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը, ով «Արարատցեմենտ»-ի աշխատակիցների այսօրվա բողոքի ակցիայից հետո խորհրդակցության էր գործարանում:





