«Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը»․ Ֆիդան

Թուրքիայի իշխանությունները պատրաստ են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, եթե դրա համար անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն։ ТАСС-ի հաղորդմամբ՝ այս մասին Türkıye թերթին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը՝ հունիսի 16-17-ը Ռուսաստան կատարած այցի արդյունքներով։

«[Նիկոլ] Փաշինյանի կառավարությունը շատ կարևոր քայլեր է ձեռնարկել [կարգավորման ուղղությամբ]։ Մեր նախագահի (Թայիփ Էրդողանի) կամքով շատ կարևոր քայլեր են արվել, այդ թվում՝ ուղիղ առևտրի և ավիափոխադրումների հաստատումը։ Այն, ինչ դեռ պետք է արվի նոր փուլում, նույնպես պարզ է։ Մենք պատրաստ ենք կարգավորման, երբ դրա համար անհրաժեշտ պայմաններ լինեն», — նշել է Ֆիդանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։