Թող Ադրբեջանը Հայկական ԱԷԿ-ի վիճակով Հայաստանից շատ չմտահոգվի․ ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն

Թող Ադրբեջանը Հայկական ԱԷԿ-ի վիճակով Հայաստանից շատ չմտահոգվի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9–ին, հայտարարել է ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը՝ արձագանքելով Մեծամորի ատոմակայանի «անվտանգության սպառնալիքի» և դրա ապագա փակման վերաբերյալ Ալիևի հայտարարությանը, հայտնում է «Սպուտնիկ Արմենիան»։

Կայանի ղեկավարը լրագրողներին ասել է, որ աշխարհում չկա որևէ ատոմակայան, որտեղ 153 օրվա ընթացքում իրականացված լինեին արդիականացման 20 խոշոր միջոցառում։ Մարտիրոսյանը վերջերս այցելել է եվրոպական երկրներից մեկի ատոմակայան, որտեղ նրան հայտնել են, որ նույն ծավալի աշխատանքների իրականացման համար իրենցից կպահանջվեր 6 տարի։

Նա համոզված է, որ իրականացված աշխատանքը բարձր գնահատականի կարժանանա ԱԷՄԳ-ի ներկայացուցիչների հերթական այցելությունների ընթացքում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։