Ռուսաստանը վտարում է ռումինացի դիվանագետներին

Ռուսաստանը վտարում է երկու ռումինացի դիվանագետների՝ ի պատասխան Բուխարեստում ռուս դիվանագետներին պերսոնա նոն գրատա հայտարարելուն։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն:

«Ապրիլի 9-ին Ռուսաստանում Ռումինիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Լիլիանա Բուրդան կանչվել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պետական ​​արարողակարգի վարչություն, որտեղ նրան հանձնվել է նոտա՝ Մոսկվայում Ռումինիայի դիվանագիտական ​​առաքելության պաշտպանության հարցերով կցորդին և նրա տեղակալին պերսոնա նոն գրատա հայտարարելու մասին։

Այս միջոցը պատասխան է ռումինական կողմի՝ Բուխարեստում ՌԴ դեսպանատան ռազմական կցորդին և նրա օգնականին պերսոնա նոն գրատա հայտարարելու` նախկինում չպատճառաբանված որոշմանը»,- պարզաբանել են ՌԴ ԱԳՆ-ում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։