ՏԵՍԱՆՅՈւԹ․ Անհետ կորածների հարցում համագործակցելու պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ. Փաշինյանի ելույթը՝ ՄԱԿ-ում

Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում լուծման կարիք ունեն մի քանի հազար անհետ կորածների ճակատագրի պարզաբանումը, որի շուրջ համագործակցելու պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25–ին, ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեայի 81–րդ նստաշրջանում իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանը պատրաստ է շարունակել և խորացնել համագործակցությունը Ադրբեջանի հետ ականազերծման հարցերում։ Եվ իհարկե Հայաստանի Հանրապետությունում սպասում են հակամարտության հետևանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին։

Այս հարցերի դեռևս չլուծված լինելու հետ մեկտեղ հոռետեսներին սնող մյուս պատճառը ժամանակ առ ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի որոշակի շրջանակներում երբեմն պաշտոնական մակարդակում կոնֆլիկտային խոսույթների օգտագործումն է։

Կարծում եմ, որ մենք, նկատի ունեմ Հայաստանը և Ադրբեջանը, ավելի քան բավարար արդյունքների ենք հասել, որոնք մեզ համար պիտի ավելի արժեքավոր լինեն, քան կոնֆլիկտային խոսույթների օգտագործումը՝ լինի դա պատմության, թե պատմամշակութային հուշարձանների կամ որևէ այլ բանի մասին»,–ասաց նա։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։