Search
Close this search box.

Մի’ կատակեք մեր կարմիր գծերի հետ. Լավրով

ԱՄՆ-ն լավ գիտի, թե որտեղ են Ռուսաստանի «կարմիր գծերը»։ Դրանց հետ կատակելու կարիք չկա, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով մամուլում տարածված լուրերը Ուկրաինային F-16 կործանիչների համար թևավոր հրթիռներ մատակարարելու ԱՄՆ պլանների մասին, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ես ոչ մի բանի վրա չեմ զարմանա, որ ամերիկացիներն արդեն հատել են իրենց սահմանած շեմը, և Զելենսկին, իհարկե, տեսնում է դա և օգտվում է մեր կարմիր գծերից։ Մի կատակեք մեր կարմիր գծերի հետ, նրանք լավ գիտեն, թե որտեղ են դրանք գտնվում»,- ասել է Լավրովը։

«Իշխանության համար պայքարի մոլուցքը, որպեսզի դեմոկրատներն ավելի մեծ սառնասրտություն դրսևորեն, քան հանրապետականները, կամ հակառակը, գոնե այս պահի դրությամբ, տանում է ավելի ու ավելի էսկալացիայի: Ես համոզված եմ, որ այնտեղ կան ողջամիտ մարդիկ, ովքեր որոշակի ազդեցություն ունեն, հուսով եմ, որ Միացյալ Նահանգների շահերը հաշվի կառնվեն», — հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։