Մեծ սպասելիքներ ունենք․ անհետ կորածների ծնողները նամակ են փոխանցել Մակրոնին

Անձամբ մոտեցել և բոլոր անհետ կորած տղաների ծնողների անունից Ֆրանսիայի նախագահին նամակ եմ փոխանցել, որտեղ խնդրել ենք միջնորդել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մոտ բարձրաձայնի անհետ կորած տղաների խնդիրը։ Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց անհետ կորածի ծնող Լիպարիտ Սարգսյանը։

Նա պատմեց, որ մոտեցել է Մակրոնի անվտանգության աշխատակիցներին, մանրամասն ներկայացել, որ անհայտ կորածի ծնող է, և նամակը անձամբ, իր ձեռքով փոխանցել է Մակրոնին։

«Մակրոնը նամակը վերցնելուց առաջ արդեն տեղյակ էր, որ սպասում եմ իրեն։ Անվտանգության աշխատակիցները նամակը կարդացել էին, նկարել, ուղարկել անվտանգության պետին, համոզվել, որ նամակի բովանդակությունը ճիշտ է։ Մեծ սպասելիքներ ունենք, որ նամակը իր արդյունքը կտա»,- հավելեց Լիպարիտ Սարգսյանը։

Նշենք, որ Մակրոնին նամակը հանձնել են, երբ նա վերադարձել է հյուրանոցի մոտ առավոտյան վազքից հետո։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստան է ժամանել Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։ Այսօր Մակրոնը այցելելու է Գյումրի, որտեղ երեկոյան նաև համերգային ծրագիր է նախատեսված։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։