Կարենին կորցնելուց հետո մնացած ամեն ինչը մեզ համար շատ մանր խոչընդոտներ են, որ մենք պատրաստ ենք պատվով հաղթահարել, ինչքան ժամանակ էլ որ չպահանջվի․ Մերի Բադոյան

Սասուն Բադոյանի դուստր Մերի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Երևի ճիշտ կլիներ, որ ես հիմա խորը մասնագիտական տեքստեր գրեի այն մասին, թե ինչ է կատարվում իմ ընտանիքում, մեկնաբանեի, թե ինչքան աբսուրդ է այն, որ պապայիս նկատմամբ մեղադրանք են առաջադրել ու որպես խափանման միջոց կալանավորում են կիրառել: Հա, պապաս հիմա Վարդաշեն ՔԿՀ-ում է, մեղադրվում է անկեղծ ասած չգիտեմ էլ թե ինչի մեջ: Բայց եթե ներքին ինֆորմացիա է ձեզ պետք, հետևյալը կասեմ: 2020թ-ից հետո պապաս անընդհատ մտածում էր քաղաքականություն մտնելու մասին` երկրի ղեկը գրաված թյուրիմացության դեմ պայքարելու համար:
Կարծեմ 2026-ի սկիզբն էր, որ պապաս միացավ Ուժեղ Հայաստանին, ու պատճառը մեկն էր. չէր ուզում երկիրը կառավարեն նրանք, ովքեր հանուն իրենց աթոռի թույլ տվեցին, որ Կարենը ու իր նման հազարավորները զոհվեն, ու հետո անամոթաբար խոստովանեցին դա:

Ես ու մամաս շատ երկար ենք պապային համոզել, որ ուղղակի զբաղվի իր բիզնեսով ու իր ընտանիքով, բայց պատասխանը հետևյալն էր`բոլորը այդպես են մտածում, ու դրա պատճառով ոչ մի բան չի փոխվում…

Անկախ քրեական գործերից, տարածվող հիմար բամբասանքներից՝ ես գիտեմ, մենք գիտենք, թե ինչի համար է էս ամեն ինչը, ու էդ մոտիվացիան ունեցող մարդը, ու հա, էդ Տղուն ունեցած մարդը, չի արել ու չէր կարող անել ոչ մի անօրինական բան:
Ու էլ ասելու բան չունեմ: Կարենին կորցնելուց հետո մնացած ամեն ինչը մեզ համար շատ մանր խոչընդոտներ են, որ մենք պատրաստ ենք պատվով հաղթահարել, ինչքան ժամանակ էլ որ չպահանջվի:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։