«Հրապարակ»․ Մասիսում զտարյուն ՔՊ-ականների դեֆիցիտ է, համայնքապետացու չեն գտնում

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերին Մասիս համայնքում սպասվող ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, իշխանությունը տեւական ժամանակ է՝ համայնքապետի թեկնածուի փնտրտուքի մեջ է:

Ուշագրավ է, որ փնտրում են ոչ թե յուրայինների շրջանում, քանի որ այս տարածաշրջանում զտարյուն ՔՊ-ականներ չկան, որոնք ունեն քիչ թե շատ վարկանիշ` ընտրություններում հաղթանակ տանելու համար, այլ դավանափոխ եղած նախկինների շրջանակում։

Մեզ ասացին, որ ՔՊ-ն այս պահին երկու թեկնածուի է դիտարկում, մեկը Մասիսի նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանի որդին է՝ Հովհաննես Հակոբյանը, որը քաղաքի անձնագրայինի պետն է։ Մյուսը դարձյալ նախկին քաղաքապետ Դմիտրի Նազարյանի փեսան է։ Առայժմ բանակցությունները վերջնական «իտոգի» չեն եկել, եւ չկարողացանք պարզել, թե նրանցից ում վրա է կանգնել ընտրությունը, թեպետ հնարավոր է, որ այլ թեկնածու գտնվի։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։