«Հրապարակ»․ Աննա Հակոբյանի դեմ 14 հայց են ներկայացրել

«Հրապարակ» թերթը գրում է. Դանիել Իոաննիսյանը, որն այս իշխանությունների սահմանադրագետն է, օրենսդիրը, քաղհասարակությունը, միտինգների քանակը հաշվողը եւ բազում այլ դերակատարումներ ունի, նախընտրական փուլում բացահայտ աջակցում էր ՔՊ-ին, «սեւացնելով» ընդդիմադիրներին։ Բայց նրան հարկավոր է անաչառության իմիտացիա ստեղծել, ուստի ընտրություններից առաջ մի տրյուկ արեց՝ դատի տվեց Աննա Հակոբյանին՝ բարեգործության արգելքը խախտելու համար։ Իհարկե, դա քրեական պատիժ չի ենթադրում, երբ ընդդիմադիրներին կես խոսքի համար անմիջապես կալանավորում են՝ բարեգործության արգելքը խախտելու եւ ընտրակաշառք խոստանալու համար, Իոաննիսյանն ընդամենը վարչական դատարան էր դիմել՝ ընդդեմ Աննա Հակոբյանի, որը տուգանք է նախատեսում։ Բայց Աննա Հակոբյանը խիստ վրդովվեց այդ հայցից ու իրեն ուղղված մեղադրանքներից եւ անգամ ասուլիս տվեց այդ թեմայով։ Վարչական դատարանում սկսվել է վարչապետի քաղաքացիական կնոջ՝ Աննա Հակոբյանի, եւ «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի միջեւ իրավական վեճի քննությունը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։