Search
Close this search box.

Հավատարիմ ենք Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. Գերմանիայի ԱԳՆ

Please enter a valid URL

Գերմանիան հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. այս մասին X-ում գրել է Գերմանիայի ԱԳՆ-ն:

«Մեկ տարի առաջ Լեռնային Ղարաբաղը կրկին հայտնվեց ռազմական հակամարտության թատերաբեմում։ Հազարավոր մարդիկ լքել են իրենց տները՝ տեղափոխվելով Հայաստան: Այդ ժամանակից ի վեր Հայաստանն ու Ադրբեջանը շարունակաբար աշխատել են կողք կողքի ապրելու համար և սկսել են խաղաղ բանակցություններ։

Մենք հավատարիմ ենք երկու երկրների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Մենք աջակցում ենք կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին։ Այսօր Անալենա Բերբոքը հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ քննարկել է՝ ինչպես հասնել այդ նպատակին», — ասված է գրառման մեջ: