Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Պատկերացնենք, որ քաղաքացին գնում է տրանսպորտից օգտվելու տարեկան փաթեթ` 90000 ՀՀ դրամ:
Ընդունենք, որ Երևանի տրանսպորտն (բացառությամբ` մետրոյի) աշխատում է օրական 14 ժամ:
Եթե քաղաքացին 14 ժամում 10 րոպեի ընթացքում մեկ անգամ տրանսպորտից օգտվի, ապա կստացվի, որ վերջինս օրական կարող է 84 անգամ (!!!) տրանսպորտ նստել (14*60 / 10): Տարեկան հաշվարկով` 84*365=30660 անգամ (!!!): Այսինքն, մեկ ուղևորությունը քաղաքացու համար կարժենա 90000/30660=2.9, այլ կերպ ասած` մոտ 3 ՀՀ դրամ:
Էժանանում է, արդար է, շնորհակալություն Ավինյան Տիգրանին:
Овация, бурные продолжительные аплодисменты !!!
ՀԳ. Եթե 14 ժամում տրանսպորտից օգտվեք 5 րոպեի ընթացքում 1 անգամ, ապա 1 ուղևորության արժեքը կկազմի 1.5 ՀՀ դրամ:
ՀԳ2. Որպեսզի տրանսպորտի գինը համարյա անվճար լինի, առաջարկում եմ տրանսպորտից օգտվել օրական 24 ժամ: