Երբ ես զինվոր էի և վերևներից մեկը գալիս էր ու հարցնում՝ ինչի՞ կարիք ունեք, բոլորը հստակ գիտեին թե ինչ պիտի պատասխանեն․էնպես որ ամեն ինչ թամամա, պարոն Պապիկյան

Պաշտպանության նախարարը տեսախցիկները միացրել, զինվորների հետ նստել սեղանի շուրջ ու հարցնում է՝ ինչի՞ կարիք ունեք։

Ես հիշում եմ, երբ ես զինվոր էի․ երբ վերևներից ինչ-որ մեկը գալիս էր ու հարցնում՝ ինչի՞ կարիք ունեք, բոլորը հստակ գիտեին թե ինչ պիտի պատասխանեն։ Եվ հստակ գիտեին, թե սխալ պատասխանելու դեպքում ինչ հետևանքներ կարող էին լինել։ Ամբողջությամբ հիշում եմ՝ միտք առ միտք։

Միտք առ միտք նաև հիշում եմ, թե ինչ էին զինվորները ասում այդ վերևից «ստուգման» եկածներին։ Որովհետև էդ օրը կոլա են դրել սեղաներին, բայց հաջորդ օրը ձյուն են հալացնելու, որ ջուր խմեն։

Ոչ մի բանի կարիք չունեն, պարոն Պապիկյան։ «Ամեն ինչ թամամ ա։»

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։