Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Բայրամովը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ուղղությամբ տարվող աշխատանքները ներկայումս շարունակվում են։
Նախարարը նաև հավելել է, որ Հայաստանում առկա են ռևանշիստական տրամադրություններ ունեցող անձինք։ Ըստ նրա ձևակերպման՝ նման մոտեցումները չեն կարող հանգեցնել դրական արդյունքների։





