Անցած գիշերվա ընթացքում ՌԴ ՀՕՊ հերթապահ միջոցները Բրյանսկի մարզի վրա որսացել և ոչնչացրել են ուկրաինական 14 ԱԹՍ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Անցած գիշերվա ընթացքում կանխվել է ՌԴ տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ ինքնաթիռատիպ ԱԹՍ-ների կիրառմամբ Կիևի ռեժիմի կողմից ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը։ ՀՕՊ հերթապահ միջոցները Բրյանսկի մարզի տարածքի վրա որսացել և ոչնչացրել են ուկրաինական 14 անօդաչու թռչող սարք», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։