Այսօր Երևանից օդանավ է թռել Բաքու. Factor

Այսօր Երևանից Բաքու է թռել FlyOne ավիաընկերության Gulfstream G450 ինքնաթիռը․ հայտնում է Factor.am-y։

Այն «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է առավոտյան ժամը 7-ին, վայրէջք կատարել 50 րոպե անց։ Վերադարձը սպասվում է այսօր 21։40-ին։

Արդյո՞ք պատվիրակություն է մեկնել Բաքու՝ այս պահին կայքը փորձում է մեկնաբանություն ստանալ այս հարցի շուրջ։ ԱԳՄԱ նախարարությունից հայտնեցին, որ նախարարությունից պատվիրակություն չի մեկնել, Մհեր Գրիգորյանի գրասենյակից ևս տեղեկացնում են, որ փոխվարչապետի գլխավորած պատվիրակություն չի մեկնել։

Այս ինքնաթիռով օրերս Ֆրանկֆուրտ էր մեկնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ նա այսօր մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի աշխատանքներին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։