Search
Close this search box.

Աստղերի մոխրացած առանձնատներ և զոհեր.Սիրտս կոտրված է. ընտանիքիս հետ նստել, լուրերը դիտել և ուղիղ եթերում տեսնել, թե ինչպես է երազանքիդ տունն այրվում

Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհները մեկ օրում ոչնչացրել են մոտ 22 քառակուսի մղոն (57 քառակուսի կիլոմետր) տարածք, ծուխն ու մոխիրը հասել են արևելքում ու հարավում գտնվող բնակավայրեր, Հոլիվուդի բլուրներ։ Տարբեր գնահատականներով՝ շուրջ 130 հազար մարդ ենթակա է տարհանման։

Արտակարգ իրավիճակներին արձագանքող հրշեջների տվյալներով՝ հրդեհների հետևանքով 5 մարդ է մահացել։ Լոս Անջելեսի շրջանի շերիֆ Ռոբերտ Լունան հայտարարել է, որ հրդեհները դեռ չեն մեկուսացվել, զոհերի թիվն էլ կարող է աճել: Իրավիճակը սրվում է ուժեղ քամու և չոր եղանակի պատճառով։

Լոս Անջելեսի արևմտյան հատվածում` Մալիբուում, հայտնի անձանց տներն են գտնվում։
Լոս Անջելեսի կենտրոնից դեպի արևմուտք հրդեհը հողին է հավասարեցրել Փսիֆիք Փալիսեյդս շրջանի թաղամասերը՝ ավերելով ավելի քան 1000 շինություն, այդ թվում՝ հոլիվուդյան աստղեր Էնթոնի Հոփքինսի, Թոմ Հենքսի, Մարկ Հեմիլի, Ադամ Բրոուդիի, Սփենսեր Փրատի, Ջեյմս Վուդսի, Փերիս Հիլթոնի և Լեոնարդո Դի Կապրիոյի տները։

«Սիրտս կոտրված է: Ընտանիքի հետ նստել, լուրերը դիտել և ուղիղ եթերում տեսնել, թե ինչպես է երազանքիդ տունն այրվում, դա այն է, ինչ ոչ ոք երբեք չպետք է ապրի: Այդ տան հետ կապված այնքան թանկ հիշողություններ կան: Հենց այստեղ է Ֆենիքսն իր առաջին քայլերն արել, և մենք երազում էինք, որ Լոնդոնը բազում հիշարժան հիշողություններ կունենա այս վայրում»,- գրել է Փերիս Հիլթոնը X սոցցանցում։