4 տարի առաջ այս օրը Ադրբեջանը ագրեսիա իրականացրեց ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ, օկուպացրեց հսկայական տարածքներ. Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․

«4 տարի առաջ այս օրը Ադրբեջանը ագրեսիա իրականացրեց ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ, օկուպացրեց հսկայական տարածքներ, իսկ այդ գործողության հետևանքով հայկական կողմը 224 զոհ ունեցավ:

Ադրբեջանն այս պահին էլ շարունակում է օգտագործել իր՝ ՀՀ տարածքներում բարենպաստ դիրքեր դուրս գալու, ռազմավարական կարևորության ունեցող դիրքերում գտնվելու հանգամանքը՝ ճնշում գործադրելով և իրավիճակ թելադրելով բանակցային գործընթացում:

Թեև ՀՀ գործող իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումն ու դրա բերած դառը հետևանքները, դրանից պատկերը չի փոխվում:

Հավերժ փառք ու խոնարհում այդ մարտերի ընթացքում նահատակված մեր հայրենակիցների հիշատակին»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։