Search
Close this search box.

«Ժողովուրդ». Հիմա էլ Կարեն Սարուխանյանի մորաքրոջ որդին է սկանդալի կենտրոնում հայտնվել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի մորաքրոջ որդին սկանդալի կենտրոնում է հայտնվել։

Մանրամասնենք. պատգամավորի մորաքույրը Նելլի Խոջումյանն է, որը Շիրակի մարզի Կապս գյուղի դպրոցի տնօրենն է, իսկ որդին՝ այսինքն ՔՊ-ական պատգամավորի մորաքրոջ որդին, «Արփի լիճ» ազգային պարկի փոխտնօրենն է։

Ըստ մարզում տարածված լուրերի՝ պատգամավորի եղբայրը վերջերս «Աջարաբեթ» բուքմեյքերական ընկերությունում տանուլ է տվել 4 մլն ՀՀ դրամ։ ArmLur.am-ը կապ հաստատեց Կապս գյուղի դպրոցի տնօրեն Նելլի Խոջումյանի հետ՝ մեկնաբանություն ստանալու, վերջինս մեզ հետ զրույցում հերքեց տեղեկությունը՝ ասելով, որ առաջին անգամ է լսում այդ մասին:

ArmLur.am-ը կապ հաստատեց նաեւ ՔՊ պատգամավոր Կարեն Սարուխանյանի հետ՝ կրկին մեկնաբանություն ստանալու նպատակով, Սարուխանյանը շատ վրդովվեց մեր հարցից ու ասաց, թե տեղեկություն չունի. – «Իմ մորաքույրը հեղափոխությունից առաջ էլ է այդ դպրոցի տնօրենը եղել: Ես գիտե՞ք՝ քանի հորքուրի տղա կամ մորքուրի տղա ունեմ, ուզո՞ւմ եք բազա տրամադրեմ», – արձագանքեց նա։ Երբ կրկնեցինք, որ հարցը մորաքրոջ մասին է, որի որդին գումար է տանուլ տվել, Կարեն Սարուխանյանը ասաց, թե արդեն մեր հարցին պատասխանել է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում