«Եվրատեսիլ» պիտի ուղարկեիք «Վարչաբենդին», արդյունքը նույնը կլիներ, բայց գոնե մի լավ ֆուրշետից կօգտվեր. Մխիթարյան

Պրոդյուսեր, Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը գրել է․

«Եվրատեսիլ» պիտի ուղարկեիք «Վարչաբենդին»: Արդյունքը նույնը կլիներ, բայց գոնե մի լավ ֆուրշետից կօգտվեր:

Հայաստանը Եվրատեսիլին 2006-ից 2017-ին մասնակցել է 11 անգամ և Եզրափակիչ փուլ չի անցել ՄԻԱՅՆ 1 անգամ: Դա կազմում է մասնակցության 9%-ը:

Մեծն թմբկահար վարչապետի օրոք 2018-ից 2026 թվականին Հայաստանը Եվրատեսիլին մասնակցել է 7 անգամ, որից 3 (ԵՐԵՔ) անգամը Եզրափակիչ չի անցել: Դա կազմում է մասնակցության 43%-ը:

Սա այն ամենն է ինչ պետք է իմանալ Մեծն թմբկահարի Հանրային հեռուստաալիքում տիրող «գերկոմպետենտ» կառավարման և իհարկե Սփյուռքի հայերի սատարման իսպառ կորստի մասին»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։