Մայիսի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում Արմավիրի մարզի բնակիչ 29-ամյա Վահե Գ․-ն իր վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել շենքի բակում խաղացող 12-ամյա Ժ․ Դ․-ին, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխային հետազոտման նպատակով տեղափոխել են «Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։





