Խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքները չեն արտացոլում հայ հասարակության իրական կամքը․ Արթուր Միքայելյան

Գերմանական «Berliner Zeitung» պարբերականում հրապարակված իր հեղինակային հոդվածում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը հիմնավոր կասկածի տակ է դնում 2026թ. հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

«Պաշտոնական արդյունքները չեն արտացոլում հայ հասարակության իրական կամքը, քանի որ ընտրական գործընթացն անցել է համակարգային ճնշումների և անհավասար պայմանների ներքո»,-շեշտում է նա։

Հոդվածի առանցքային կետերն են.

Վախի մթնոլորտ և քաղաքական հետապնդումներ. քվեարկությունից ամիսներ առաջ հարյուրավոր ընդդիմադիրների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր, իսկ կուսակցական տասնյակ անդամներ, ակտիվիստներ ու շտաբերի համակարգողներ ձերբակալվել են հենց ընտրությունների նախաշեմին։ Այս ամենը  ուղղորդվել է նաև ապօրինի խուզարկություններով և այլ գործողություններով և սաստկացել է ընտրություններին նախորդող օրերին և ընտրության օրը։ Սա քաղաքացիների մեջ սերմանել է համոզմունք, որ ընդդիմադիր լինելը հղի է անձնական ռիսկերով։

Առաջնորդի մեկուսացում. «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը, ապօրինի անազատության մեջ լինելու պատճառով, զրկված է եղել ընտրարշավին մասնակցելու և ընտրողների հետ շփվելու հնարավորությունից, ինչը կոպտորեն խախտել է մրցակցային հավասարությունը։

Վարչական ռեսուրս և մանիպուլյացիաներ. իշխանությունները չարաշահել են պետական ապարատը՝ օգտագործելով գաղտնալսված հեռախոսազրույցների կտրտված և մոնտաժված հատվածներ՝ ընդդիմությանը վարկաբեկելու համար։ Մասնավորապես, պետական և համայնքային հիմնարկների աշխատակիցները ուղղակիորեն ներգրավվել են քաղաքական գործընթացներում։ Բացի այդ, կառավարությունը հենց ընտրությունների նախաշեմին իրականացրել է սոցիալական և ֆինանսական աջակցության ծրագրեր, որոնք ընտրողների կողմից ընկալվել են որպես իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ուղղված քարոզչական աջակցություն: Մեդիա դաշտում տիրել է ակնհայտ անհավասարություն, իսկ պետական միջոցները ծառայեցվել են իշխող ուժի քարոզչությանը։

Խախտումներ քվեարկության օրը. արձանագրվել են իրավապահների և վարչական մարմինների կողմից անօրինական միջամտության դեպքեր և զինվորների կողմից արդեն իսկ լրացված քվեաթերթիկների կիրառում։ Երեք ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները չեղարկվել են և վերաքվեարկություն չի նշանակվել, ինչի պատճառով մեկ այլ ընդդիմադիր ուժի չի բավականացրել ընդամենը 0,002%՝ խորհրդարան անցնելու համար։

Օբյեկտիվություն. բանն այն է, որ առանց վարչական ճնշումների, պետական ինստիտուտների միջամտության և անհավասար մրցակցային պայմանների, քաղաքական ուժերի հարաբերակցությունը լիովին այլ պատկեր կունենար։ Պաշտոնական թվերը պարզապես չեն արտացոլում հայ հասարակության իրական կամքն ու ուժերի փաստացի դասավորվածությունը:

Հեղինակի խոսքով` ժողովրդավարությունը միայն քվեատուփը չէ, այլ առաջին հերթին հավասար հնարավորություններն ու ինստիտուցիոնալ չեզոքությունը, որոնք այս ընտրություններում լրջորեն խախտվել են։

«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։