Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը նախօրեին նախազգուշացրել է իր քաղաքացիներին Թբիլիսիի երեք առևտրի կենտրոններում ռումբի սպառնալիքի մասին։ Այս մասին գրում է
«Խնդրում ենք տեղեկացնել, որ ԱՄՆ դեսպանատունն իմացել է Թբիլիսիի երեք առևտրի կենտրոններում ռումբի սպառնալիքների մասին. Մինչև հետագա ծանուցումը, մենք լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք, երբ դրանք հասանելի դառնան», — ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ, որը տեղադրված է իր կայքում:
Իր հերթին, Վրաստանի Առաջին ալիքը հայտնել է, որ «պետական անվտանգության համապատասխան ծառայություններն աշխատում են հերթական կեղծ հաղորդման վրա»: