«Վահեի ու մյուս փրկարար-ջրասուզակների աշխատավարձը պետք է բարձրացվի, որ արժանավայել ապրեն»․ Նարինե Ղալեչյան

Լրագրող Նարինե Ղալեչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Անգամ իր ծննդյան սեղանն է թողել ու շտապել ջրում խեղդվող մարդկանց փրկելու։ Այդ օրը, ցավոք, 2 փոքրիկի մարմին է դուրս բերել ջրից։ Մի ուրիշ անգամ էլ Նոր տարին է դիմավորել ջրի տակ․ կրկին կորած մարդու որոնումների էր մեկնել։
Օրերս հենց նա՝ Վահե Մելքոնյանն է Փամբակի ջրերում գտել անչափահաս 2 քույրերի մարմինները: Նրանցից մեկին գտել է թաթիկները շոշափելով:
Քչերս գիտենք, թե ինչ գին ունի այդ աշխատանքը։ Ժամեր շարունակ, ջրի խորքերում որոնումներից հետո, ջրասուզակները հաճախ ջրից դուրս են գալիս գլխապտույտով, դողով, մկանային թուլությամբ ու ցավերով։ Ջրի ճնշումը կարող է վնասել ականջները՝ առաջացնելով ցավ, կամ լսողության ժամանակավոր կորուստ:
Վահեի ու մյուս փրկարար-ջրասուզակների աշխատավարձը պետք է բարձրացվի, որ նրանք արժանավայել ապրեն»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։