Search
Close this search box.

Թրամփը` միգրանտների մասին

Դոնալդ Թրամփը հաստատել է, որ պատրաստ է արտակարգ դրություն հայտարարել և զինված ուժերն օգտագործել ապօրինի ներգաղթյալներին արտաքսելու համար:

Հիշեցնենք որ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած հանրապետական ​​Դոնալդ Թրամփը ընտրություններից հետո իր առաջին հարցազրույցում հայտարարել է, որ պաշտոնավարման մեկնարկի իր առաջնահերթություններից մեկը լինելու է երկրի սահմանների ամրապնդումը։

Անդրադառնալով ապօրինի միգրանտների զանգվածային արտաքսման մասին NBC News-ի լրագրողի հարցին` Թրամփը նշել է, որ իր վարչակազմն այլ ելք չունի, քան դրանք իրականացնելը։

Թրամփն իր հաղթանակը դեմոկրատ թեկնածուի և գործող փոխնախագահ Քամալա Հարիսի նկատմամբ անվանեց երկրում «ողջախոհություն ներդնելու» մանդատ։