Ռուսաստանի առաջնության 5-րդ տուրում Մոսկվայի «Լոկոմոտիվն» արտագնա խաղում 1:0 հաշվով հաղթել է ԲԿՄԱ-ին։
Հաղթական գոլը 90-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը։ Նա փոխարինման էր դուրս եկել 77-րդ րոպեին։
Տիկնիզյանը ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող։
«Լոկոմոտիվը» 12 միավորով երրորդ տեղում է, ԲԿՄԱ-ն վաստակել է 7 միավոր եւ 7-րդն է։