Մայիսի 11-ին հերթական կրակոցներն են հնչել Արարատի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Դաշտավան գյուղից դեպի Մասիս-Էջմիածին խճուղու մոտ՝ ավտոլվացման կետի հարևանությամբ մի խումբ անձանց միջև վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վիճաբանությունը տևել է մոտ 40 րոպե ու այդ ընթացքում ոչ մի ոստիկան և պարեկ չի եղել։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ ասել են. «40-50 րոպե 15-ից ավելի մարդիկ, հիմնականում՝ ջահելներ, իրար մորթում էին, ինչ հայհոյանքներ ասես չէին տալիս։ Լսեցինք կրակոցի ձայներ, թե ով էր, չգիտենք, քանի որ մութ էր։ Էն ձև էին տալիս իրար, որ ձեները 100 մետրից լսվում էր։ Վերջում էլ կռվի վայրում թողեցին մի քանի ավտոմեքենաներ ու թռան»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:





