Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պատմական հայտարարություն է արել, որը ներկայացնում է ընդհանուր երկրում տեղի ունեցող վիճակը։ Նա հայտարարել է ժամանակին, որ երբ մենք բացենք Սյունիքի դարպասները, ամեն ինչ լավ կլինի և այլն, «Սյունյաց երկիր»-ին տված հարցազրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
«Այն դարպասները, որ մեր նախնիները դժվար աշխատանքի արդյունքում փակել են, այսօր փորձում են բացել և սահմանային խնդիրը տեղափոխում են ներհայաստանյանի։ Մենք վտանգ ենք տեսնում, որ հարևան երկիրը ունի նկրտումներ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ»,-ասել է Նարեկ Կարապետյանը։
Նա նշել է, թե ադրբեջանցիները փորձելու են ինչ-որ կերպով ներազդել Հայաստանի ներքին կյանքի վրա, սկսելու են Հայաստանում դառնալ որոշիչ գործոն։
«Այս պայքարը նրա համար է, որ մենք չբացենք Սյունիքի դարպասը։ Սամվել Կարապետյանը մի քանի անգամ դա ասել է։ Երբ դու չես բացում դարպասը, հետո չես առերեսվում ավելի մեծ խնդիրների՝ 20-30 տարի հետո»,-ասել է Կարապետյանը։





