ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօր Գյումրիում իր և «Մայր Հայաստան»-ի շտաբներում սկսված խուզարկությունները կոնկրետ կապված են ընտրությունների հետ: «Մենք նոր ենք իմացել, որ հորս և տղայիս վրա շիբինի հետ կապված գործ է հարուցվել: Ամբողջ Գյումրին մինչև երեկ շիբինապատվում էր, էդ հեչ, մարտի սկզբներին արված շիբինապատումը էսօր փորձում են ներկայացնել իբրև ընտրակաշառք: Այս ամբողջ պատմությունները մնալու է Սարիկի վզին: Բոլորիս ճնշում են, որ Սարիկը կարողանա հաջողություն ունենալ»: Գրիգորյանը հայտնեց, որ հորն ու որդուն ձերբակալելու որոշում կա, սպասում են իր փաստաբանի գալուն: