Ունիկալ շրջան է, հիմնական ընդդիմադիր առաջնորդը տնային կալանքից է քարոզչական պրոցեսներին մասնակցում. Նարեկ Կարապետյան

Պատմական ունիկալ շրջան է, քանի որ հիմնական ընդդիմադիր առաջնորդը տնային կալանքից է քարոզչական պրոցեսներին մասնակցում: Այս մասին ԱԺ շենքի դիմաց քարոզչության շրջանակներում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

«Հիմնական հարցն այն է, որ արդարություն խոսք տված իշխանությունը իր ընդդիմադիրին կալանավորել է քաղաքական հոդվածով, այս մարդը վերածվում է դիկտատորի, այնպիսի բաներ է սկսելու անել, որ մեր ժողովուրդը զգալու է սովետական ամենածանր բռնաճնշումների հոտը:

Նա ուղիղ հայտարարում է, որ բոլոր պաշտոնյաներին գաղտնալսում է, այս 8 տարվա ընթացքում շահել է ընդամենը մի խմբակ՝ բոլոր ՔՊ-ականները պաշտոններ են ստացել»,- նշել է Կարապետյանը:

Անդրադառնալով Սամվել Կարապետյանի մասնակցությանը քարոզչությանը՝ Նարեկ Կարապետյանը նշեց, որ Սամվել Կարապետյանը հանրային ելույթները տնային կալանքի պատճառով ցավոք տանից կունենա: Հավելեց՝ Նիկոլ Փաշինյանը նման քայլերով Հայաստանը դարձնում է ոստիկանական երկիր:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։