Ինչպես օնլայն կազինոների օրենքը փոխելով Հայաստանի քաղաքացուն նստեցրեց խաղամոլության ԱԺ նախագահ դարձած անձը. Նարեկ Կարապետյան

«Ինչպես օնլայն կազինոների օրենքը փոխելով Հայաստանի քաղաքացուն նստեցրեց խաղամոլության ԱԺ նախագահ դարձած անձը»,-գրում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Նա մանրամասնում է. «2019-ի փոփոխություններով օրենքում պաշտոնապես ամրագրվեցին «ինտերնետ տոտալիզատոր»-ների ստատուսը և կարգավորումները։

Նույն փոփոխություններով կազմակերպիչներին թույլատրվեց զբաղվել նաև ինտերնետ շահումով խաղերի ծրագրային ապահովմամբ և շահումի գործակիցների կառավարմամբ։

Այս փոփոխությամբ պետությունը փաստացի ոչ թե սահմանափակեց օնլայն կազինոները, այլ դրանք ամբողջությամբ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՐԵՑ ու տեխնոլոգիական զարգացման հնարավորություն տվեց։

Արդյունքում խաղադրույքը ավելի արագ, հասանելի ու պրոֆեսիոնալ կազմակերպվող համակարգ դարձավ, ինչը բնականորեն մեծացնում է մարդկանց ներգրավվածությունն ու խաղադրույքների ծավալը։ Իսկ 2022–2024 թթ․ փոփոխություններով ներդրվեցին հատուկ խաղային հաշիվներ, բանկային քարտերով նույնականացում և ամբողջությամբ անկանխիկ խաղադրույքների համակարգ՝ թափանցիկության հիմնավորմամբ։ (հոդված 5.2, փոփոխություններ՝ ՀՕ-139-Ն, ՀՕ-312-Ն, ՀՕ-133-Ն)

Արդյունքում խաղադրույքը դարձավ ամբողջությամբ օնլայն, բանկային համակարգին ինտեգրված և հեռախոսից մի քանի սեղմումով հասանելի։ Այսինքն՝ երբ «բարեփոխումների» արդյունքում վերանում են տեխնիկական խոչընդոտները և խաղադրույքը դառնում է առավել արագ ու հասանելի ԲՈԼՈՐԻՆ։ Իսկ ինչի՞ դիմաց դա արվեց».-նշում է նա։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։