Այսօր պաշտոնապես մեկնարկում է ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Խորհրդանշական օր է․ ճիշտ ութ տարի առաջ այս օրը մեր երկիրը պատմական շրջադարձ ապրեց՝ մեծ հույսերով, հավատով ու փոփոխությունների սպասումով։
Դեռևս գործող իշխանությունը, ստելով հասավ իշխանության, և արդեն 8 տարի շարունակաբար ստելով ժողովրդին ոչ միայն փոքրացրեց մեր երկիրը՝ զոհելով հազարավոր լուսավոր մեր եղբայրներին, այլև սպանեց այն հույսն ու ոգևորությունը, որը 2018 թվականի մայիսի 8-ին լցրել էր Հանրապետության հրապարակը։ Այս օրը պետք է դառնա նոր սկզբի և նոր պատասխանատվության խորհրդանիշ։
Ճշմարտությունը պետք է հաղթի ստին, հույսը՝ հուսահատությանը, համերաշխությունը՝ պառակտմանը, իսկ ուժեղ ու արժանապատիվ պետության գաղափարը՝ թուլության ու պարտվողականության մթնոլորտին։
Նաիրի Սարգսյան





