Ով է Օրենբուրգում բնակվող հայ գործարարը և ինչ նպատակ է հետապնդում Հակակոռոուպցիոն կոմիտեի անհասցե ու անանուն հայտարարությունը

Հակակոռուպցիոն կոմիտեն հերթական, այսպես ասած, «ֆեյք» հայտարարությունն է տարածել «Ուժեղ Հայաստան» կուսակցության մասին: Ինչու ֆեյք, որովհետև հայտարարության մեջ չկա որևէ կոնկրետ փաստ, չկա որևէ անուն, միայն անհասցե և անանուն մեղադրանք: Մեջբերենք մի հատված այդ հայտարարությունից. «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու և անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքեր։ Մասնավորապես՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ իրականացրած միջոցառումների և դատավարական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացել այն մասին, որ Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգ քաղաքում բնակվող ազգությամբ հայ գործարարի կազմակերպմամբ վերջինիս մերձավոր շրջապատի անձինք 2026 թվականի հունիսի 7–ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների պարտք-գումարի մասը զիջելու, աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել են տալ կաշառք» ։ Հայտարարության մեջ նշվում է նաև, որ այս գործով «նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք»:

Ցանկացած նորմալ մարդու մոտ կարող է հարց առաջանալ, թե ով է Օրենբուրգում բնակվող հայ գործարարը, եթե այդպիսի մարդ իսկապես գոյություն ունի, և նա զբաղված է ընտրողներին կաշառք տալով կամ առաջարկելով, ինչու նրա անունը չի հրապարակվում, չի հանրայնացվում: Եթե այս գործով կան ձերբակալվածներ, ինչու նրանց անունները ևս անհայտ են, ովքեր են այդ մարդիկ, ինչ կապ ունեն Օրենբուրգում ապրող գործարարի հետ, եթե նա Օրենբուրգում կաշառք է առաջարկել կամ տվել, այդ մարդկանց մեղքը ո՞րն է: Ամենայան հավանականությամբ, ոչ Օենբուրգում ապրող հայ գործարարը կա, (իհարկե այդ քաղաքում հայ գործարարներ ապրում են, բայց նրանք որևէ ապօրինի գործունեություն չեն ծավալում, խոսքը հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարության մեջ նշված հայ գործարարի մասին է), ոչ էլ Հայաստանում ձերբակալվածները:

Ինչու է սա կարևոր, որովհետև նման ֆեյք, անհասցե ու անանուն հայտարարություն կարելի է տարածել ամեն օր, կամ օրը մի քանի անգամ: Հանեք այս հայտարարության միջից Օրենբուրգ անունը և տեղն ավելացրեք Ռուսաստանի որևէ այլ քաղաքի անուն` Մոսկվա, Կրասնոդար, Եկատիրինբուրգ կամ գոյություն չունեցող Պսկով նա Դանու, միթե դրանից որևէ բան կփոխվի: Իհարկե՝ ոչ մի բան էլ չի փոխվի, կմնա նույն դատարկ և անհիմն մեղադրանքը:

Կարևոր է արձանագրել նաև թե ինչին հետևեց այս հայտարարությունը, և ինչու են նման ֆեյք հայտարարություններ տարածվում, ով է դրա պատվիրատուն և հասցեատերը: Հայտարարությունը տարածվեց Սամվել Կարապետյանի հայտնի ասուլիսից հետո: Կարապետյանի ասուլիսը երևի թե հալյուցինացիաներ էր առաջացրել որոշ մարդկանց մոտ, և նրանք այդ ջղային նոպայի ազդեցության տակ սկսել են զանգել տարբեր ենթակա կառույցներ և պահանջել, որ հրատապ ինչ– որ քայլեր ձեռնարկվեն: Զանգերից մեկը երևի թե եղել է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին, և հավանաբար հնչել է հրահանգ` վատ եք աշխատում, արդյուքներ չկան, մի բան արեք, մի բան սարքեք: Այնտեղ էլ չիմանալով ինչ անել, ինչպես մի բան սարքեն, վերցրել են արդեն պատրաստի կլիշեն. որ Ռուսաստանում իբրև թե Կարապետյանի համար փող են բաժանում, վերցրել են Հայաստանի որևէ մարզ, որտեղ դեռ քրեական գործ հարուցված չի, այս դեպքում Սյունքը և Սիսիան քաղաքը, և մի անհաջող ստեղծագործություն են թխել:
Ընդհանրապես, երբ մարդ վախի ազդեցության տակ հայտնվում է ծանր ստրեսային վիճակում, խորհուրդ են տալիս շտապ և չմտածված գործողություններ չիրականացնի, որովհետև դրանք ոչ միայն չեն բարելավում վիճակը, այլ ընդհակառակը՝ նոր խնդիրներ են առաջացնում: Իսկ երբ վախն ու հոգեկան անհավասարակշիռ վիճակը խորանում է, տվյալ մարդուն կարող է օգնել միայն երկարատև մեկուսացումն ու բժշկական երկարատև խնամքը:

ArmLife.am

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։