ՌԴ ԱԳՆ-ն կանչել է Հայաստանի դեսպանին. հայտարարվել է Զելենսկուն «ամբիոն» տրամադրելու անընդունելիության մասին

Մայիսի 7-ին ՌԴ ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը, հայտնել են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Տեղի է ունեցել նրա հանդիպումը Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հետ։

«Դիվանագիտական առաքելության ղեկավարին հայտարարվել է ԵՄ հովանու ներքո վերջերս անցկացված միջոցառումների շրջանակում Հայաստանում կիևյան նացիստական ռեժիմի պարագլուխ Վ. Զելենսկուն Ռուսաստանի հասցեին ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու համար «ամբիոն» տրամադրելու կտրականապես անընդունելիության մասին։

Ընդգծվել է, որ Մոսկվան այդ առնչությամբ արդարացի վրդովմունք է արտահայտում և պաշտոնական Երևանի հիշատակած այցելուի նմանօրինակ վառ վարքագծին պատշաճ բացասական գնահատականի բացակայությունը համարում է ռուս-հայկական հարաբերությունների գործընկերային բնույթին անհամապատասխան։

Դեսպանը խոստացել է Երևանին զեկուցել ռուսական կողմի ներկայացրած դիրքորոշման մասին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։